Սիրիայի նախագահական ընտրապայքարում հաղթել է Բաշար Ասադը` ձայների հաշվարկի 100 տոկոսով: Նման տվյալներ է ներկայացրել հունիսի 4-ին խորհրդարանի նախագահ Մուհամեդ Ալյահամը, գրում է ITAR-TASS-ը:
Գործող նախագահի օգտին են քվեարկել ընտրողների 88.7 տոկոսը` 11.6 մլն ընտրողներից (10.2 մլն մարդ):
Իր հերթին Սիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մաջիդ Հադրան հայտարարել է, որ ընտրություններում մասնակցությունը կազմել է 73.42 տոկոս:








































