Լիբիական Սիրտ քաղաքում անհայտ անձը սպանել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության ղեկավարին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Շվեյցարիայի սպանված քաղաքացի Միշել Գրոն Միսրատա քաղաքում ղեկավարել է Կարմիր խաչի շտաբը: Սիրտում նա այցելությամբ է գտնվել:
«Երկու գործընկերների հետ հանդիպումից հետո նրա վրա զինված մարդիկ են հարձակվել: Գրոն մահացել է Սիրտի հիվանդանոցում: Նրա գործընկերները չեն տուժել, սակայն ցնցված են»,- պատմել է Կարմիր խաչի ներկայացուցիչ Վոլդ Սոերոնը:









































