Ճապոնիայի կառավարությունը 3.45 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայում բժշկական և հետազոտական հաստատություններին, որոնք աշխատում են Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` հղում անելով երկրի տնտեսական զարգացման նախարարության մամլո ասուլիսին:
Միջոցները Ուկրաինային կտրամադրվեն դրամաշնորհների տեսքով և կօգտագործվեն հատուկ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:
«Համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Ճապոնիայի կառավարությունից 350 մլն դոլար (3.45 մլն ճապոնական յեն) դրամաշնորհային օգնություն ստանալ»,- ասվում է հաղորդագրությունում:









































