Օրերս General Motors կոնցեռնի ներկայացուցիչները պաշտոնապես ներողություն են խնդրել այն 13 զոհված վարորդների ընտանիքներից, ովքեր վթարի են ենթարկվել ամերիկյան արտադրողի մեքենաների գործարանային թերությունների պատճառով: Այս մասին GM-ի մամլո քարտուղար Գրեգ Մարտինը հայտնել է Reuters գործակալությանը:
«Մենք անկեղծորեն ցավում ենք, որ ստիպված ենք մեր հաախորդներին տեղեկացնել իրենց անսարք մեքենաները վերանորոգման հանձնելու մասին: Մեր խոր ցավակցությունն ենք հայտնում այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին»,- հայտարարել է ավտոկոնցեռնի ներկայացուցիչը:
Տարվա սկզբին GM-ը հայտարարել է այն մասին, որ ամբողջ աշխարհով մեկ հետ է կանչում 2003-2011 թթ. արտադրված ուևորատար մեքենաները, որպեսզի վերանորոգի գործարանային թերությունները:
Ընկերության ղեկավարության խոսքերով՝ անսարք մեքենաների բոլոր տերերին ծանուցումներ են ուղարկվել: Սակայն զոհվածների հարազատները պնդում են, որ այդ ծանուցումները չափազանց ուշ են ուղարկվել, իսկ դեպքեր են եղել, երբ հասցեատերերը այդ նամակներն ընդհանրապես չեն ստացել:
Դաշնային իշխանությունների անցկացրած հետաքննությունը ցույց է տվել, որ GM-ը արհեստականորեն նվազեցնում է վթարների թիվը, որոնք առնվազն 74-ն են եղել:









































