Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կստորագրվի հունիսի 27-ից ոչ ուշ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին: «Համաձայնագրի մյուս մասը կստորագրվի հունիսի 27-ից ոչ ուշ»,- ասել է նա:
Նրա խոսքերով` Եվրամիությունը կշարունակի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքները: Վան Ռոմպեյը նաև նշել է, որ դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի` G8-ին կրկին միանալու մասին:
Ի դեպ, վան Ռոմպեյը կմասնակցի նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը:










































