Tuesday, 07 05 2024
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
31 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ. ՊԵԿ
ԱՄՆ դեսպանն այցելեց Շուշի. Վաշինգտոնն ընդունու՞մ է Ալիեւի «նոր իրողությունները»
«Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ». ՆԳՆ
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ
Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ հանցավոր ոտնձգության կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
11:20
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Դեղատան փողոցում տուն է այրվել
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:50
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ
10:40
Նավթի գները նվազել են- 06-05-24
Փրկարարները մանկապարտեզի նկուղից 240 տոննա ջուր են հեռացրել
Քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող կրթական բարեփոխումները
Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է ամբողջությամբ
«Մենք Պուտին անունով ղեկավար չենք ճանաչում». ԵԱՏՄ նիստից հետո Արևմուտքից հայտարարություններ կլսենք
Տեղումները կշարունակվեն
Քոչարյանի և ՀՀԿ-ի ականջներն են երևում. առիթավորվել են իրենց նպատակներին հասնելու համար
Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ
Եթե հանրության կեսից ավելին աջակցի այս շարժմանը, իմ համոզմամբ, արտահերթ ընտրություններն են ճանապարհը
«Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել. «Հրապարակ»
Փաշինյանն այսօր կմիանա արշավին. Նա հրահանգել է թափով աշխատել սոցցանցերում. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով. «Հրապարակ»
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու. «Հրապարակ»
Ռուսաստանի միջուկային «ազդակը». Փարիզը եւ Պեկինը ուժի «սուվերեն բեւեռ» կստեղծե՞ն
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն

Բրյուսելի հետ հարաբերվելիս Հայաստանը չպետք է արհամարհի Մոսկվային. Ռիժկով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԴ Հանրապետական կուսակցության ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ, քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ռիժկովը:

Պարոն Ռիժկով, Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման, տնտեսական և հավելյալ ծախսերի պայմաններում ի՞նչ ապագա եք տեսնում եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների համար, որոնց հերթական ակորդը հնչեց Աստանայում, երբ երեք երկրների նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման փաստաթուղթը:

-Ես կարծում եմ, որ տարածաշրջանային ինտեգրացիան օբյեկտիվ գործընթաց է, ողջ աշխարհում են նման գործընթացներ գնում, կա հզոր ԵՄ, որը շարունակում է ընդլայնվել, հիմա բանակցություններ են գնում  ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի  տրանսատլանտյան  գոտու ստեղծման շուրջ, վաղուց կա ՆԱՏՕ-ն, ապա՝ ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի ընդհանուր շուկան, կա Մերկոսուրը Լատինական Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսում ևս կա նմանատիպ գոտի, ուստի ընթացող եվրասիական ինտեգրացիան օբյեկտիվ է: Այսինքն՝ բոլոր երկրները խմբեր են ձևավորում ավելի մրցակցային լինելու համար, որպեսզի պաշտպանեն սեփական արտադրողին, որպեսզի պաշտպանեն սեփական շուկաները, որպեսզի դուրս հանեն ավելորդ խնդիրները  ապրանքների, ծառայությունների ու կապիտալի ճանապարհին, ուստի Ռուսաստանն այս պարագայում գնում է նույն ուղղությամբ, ինչ ողջ աշխարհը, այսինքն՝ տարածաշրջանային առևտրատնտեսական բլոկերի ձևավորում տնտեսության մրցակցայնության ու կայունության բարձրացման համար: Հեռանկարում այն կարող է շահավետ դառնալ  Եվրասիական ինտեգրացիայի բոլոր մասնակիցների, հատկապես՝ ոչ մեծ երկրների համար, ինչպես Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, երբ միանա: Իսկ ինչո՞ւ, որովհետև  նրանք ստանում են մուտք  մեծ ռուսական շուկա, նրանք ստանում են մուտք մի շուկա, որն ունի 140 միլիոն սպառող: Ռուսաստանն ավելի քիչ է ստանում, քանի որ մյուս երկրների շուկաները փոքր են, բայց  փոքր երկրները ստանում են հասանելիություն մեծ շուկաներ, և եթե ընկերությունները, օրինակ՝ Հայաստանի, կկարողանան դրանից օգտվել  և կկարողանան առաջարկել արտադրանք, որը կունենա պահանջարկ այս շուկայում, ապա նրանք կմեծանան, և տնտեսությունն էապես կզարգանա՝ ստանալով այդ շուկաների հասանելիությունը: Այնպես որ՝ տնտեսապես այն կարող է շահավետ լինել:

-Հայաստանին Աստանայում պայմաններ առաջադրվեցին Ղազախստանի կողմից ԼՂ-ի վերաբերյալ, թեև հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ  Հայաստանը չի պատրաստվում այդ միություններին միանալ ԼՂ-ի հետ միասին: Իրականում որտե՞ղ  պետք է փնտրել խնդիրը, միգուցե այս կարծիքը համաձայնեցվա՞ծ էր Մոսկվայի հետ:

– ԼՂ խնդիրն իսկապես բարդ է: Այն գոյություն ունի շուրջ 20 տարի: Կան միջազգայնորեն  ճանաչված ՀՀ  սահմաններ, որոնք իրենց մեջ ԼՂ-ն չեն ներառում, կա Հայաստանի դե ֆակտո սահմանը, որը ներառում է ԼՂ-ն: Ես կարծում եմ, որ այստեղ  հնարավոր է լուծում գտնել, Հայաստանը կարող է  միանալ ՄՄ-ին և ԵՎրասիական  միությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով և շարունակի փնտրել  լուծումներ ԼՂ հակամարտության համար: 20 տարի  շարունակվում է  երկխոսությունը  և թող շարունակվի, ես այստեղ  խնդիրներ  չեմ տեսնում: Ես օրինակ կբերեմ ցույց տալու համար, որ խնդիր չկա: Կիպրոսը ԵՄ անդամ պետություն է, կա նաև  Հյուսիսային Կիպրոսը, որը դե ֆակտո  չի ենթարկվում Կիպրոսին, և Կիպրոսի ղեկավարությունը  դե ֆակտո հիմնված է Թուրքիայի վրա և բնակեցված է թուրքերով, ինչպես գիտեք, բայց  դա չխանգարեց Կիպրոսին միջազգայնորեն ճանաչված սահմաններով միանալ ԵՄ-ին: Ուստի այս պարագայում ՀՀ-ին, ԼՂ-ին չի խանգարի միանալ այդ պրոյեկտներին: Ես չեմ կարծում նաև, որ հարցը Բելառուսի ու Ղազախստանի չընդլայնվելու ցանկությունն է, քանի որ  Հայաստանի, Ղրղզստանի  ներկայացուցիչներն Աստանայում էին, առաջին շարքում էին նստած: Գագաթնաժողովի արդյունքների համաձայնագրերում  հայտարարություն եղավ Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Ինչպես մենք տեսանք, որևէ մեկը դրան դեմ կարծիք չհայտնեց: Ուստի հնարավոր է, որ այնտեղ կան ընդհատակյա այլ շերտեր, որոնց մասին  ես տեղյակ չեմ: Բայց ենթադրում եմ, որ ամեն դեպքում  կուրսն այնպիսին է, որ Եվրասիական միությունն ընդլայնվելու է:

-Եթե Հայաստանն այլ ելք չունի և պետք է միանա Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, ապա այդ պրոյեկտներին անդամակցության դեպքում ի՞նչ մակարդակի հարաբերություններ կարող է ունենալ եվրոպական կառույցների հետ, քանի որ այդ կառույցների հետ հարաբերությունների շրջանակը վերանայվելու է պրոյեկտներին ՀՀ անդամակցությունից և ՀՀ «զբաղվածության» հստակեցումից  հետո:

 -Սա բավականին վտանգավոր թեմա է, քանի որ մենք տեսնում ենք, որ Մոսկվան և Բրյուսելն ԱլԳ-ն ընկալում են որպես մրցակցության  գոտի, և մենք  տեսնում ենք, որ  չափազանց կտրուկ շարժումները կարող են հանգեցնել ծանր ճգնաժամների, տեսնում ենք, որ  Բրյուսելի ակտիվ քաղաքականությունն Ուկրաինայում  սարսափազդու  հետևանքների  հանգեցրեց, այնտեղ քաղաքացիական պատերազմ է, մարդիկ են մահանում, երկիրը քաոսի մեջ է,  որևէ մեկը, ոչ ես, ոչ դուք  չէինք ցանկանա, որ Հայաստանը կամ որևէ այլ երկիր հայտնվեր նման իրավիճակում: Ուստի կարծում եմ, որ  Հայաստանի գլխավոր դասը Ուկրաինայից հետևյալը պետք է լինի՝ Հայաստանը պետք է  խուսափի կտրուկ քայլերից և  հաշվի առնի Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այն դեպքերում, երբ Ռուսաստանը հանգիստ կվերաբերվի, կարելի կլինի որոշակի հարաբերություններ զարգացնել: Եթե կլինի զգացում, որ կարող է  հանգեցնել ծանր ճգնաժամի, ապա  պետք է խուսափել: Սա է իմ կարծիքը:

-Բնական չէ, երբ երկիրը լիովին կախյալ է մեկ այլ երկրից և իր բոլոր հարաբերությունները պայմանավորում է մեկ երկրի հետ:

-Ես եղել եմ Երևանում և գիտեմ Հայաստանը: Ինձ թվում է, որ սկզբունքորեն իրականացվում է դիվերսիֆիկացիոն քաղաքականություն, հետզհետե զարգացվում են Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, էներգակիրների հարցն է վերանայվում, և Իրանը կողմ է, որը հարուստ է գազով, նավթով, ուստի դիվերսիֆիկացիան կարող է լինել այս կերպ: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հիմքեր, նախանշաններ, կոնտակտներ կան, իսկ Թուրքիան ամուր կողմ է՝ ուժեղ տնտեսությամբ, հզոր շուկայով, և ես կարծում եմ, որ  այս ուղղությամբ Հայաստանը կարող էր զարգացնել: Հյուսիսում Վրաստանն է՝ բարեկամական երկիր, և ունի ելք դեպի ծով, սա ևս հեռանկարային ուղղություն է: Այնպես որ, ես հասկանում եմ, որ Հայաստանը գտնվում է  աշխարհագրական  դժվար շրջապատում, հասկանալի է, որ չկա ելք դեպի ծով,  լեռնային երկիր է, բայց ինձ թվում է, որ կան հարևաններ, որոնց հետ կարելի է  զարգացնել  տնտեսական  համագործակցությունը, որը  չի վնասի ռուսական շահերին:   Երեք ուղղություններով Հայաստանը հնարավորություններ ունի:

-Հայաստանը պետք է հավատարիմ լինի ՌԴ-ի հետ գործընկերային հարաբերություններին, բայց Ռուսաստանը, որն ընդունված էր ՀՀ-ում որպես  անվտանգության երաշխավոր, շարունակում է զինել Ադրբեջանին: Ի՞նչ քաղաքականություն  և գործընկերություն է սա:

-Մեծապես գնահատականը՝ Հարավային Կովկասում անվտանգության երաշխավոր, կայունության երաշխավոր արդարացված է: Ինչ վերաբերում է սպառազինության վաճառքին, ապա դա պարտադիր չէ, որ նշանակի զինված հակամարտության  հրահրում: Ընդհակառակը, Ռուսաստանը հետաքրքրված չէ զինված հակամարտությամբ: Սպառազինության վաճառքը տեղի է ունենում պրագմատիկ մոտիվներից ելնելով, քանի որ Ռուսաստանում կան ընկերություններ, որոնց անհրաժեշտ է աշխատել, եթե երկիրը գումարներ է վճարում, ապա ինչո՞ւ չվաճառել, առավել ևս, երբ Ռուսաստանն այնքան ազդեցություն ու կշիռ ունի, որպեսզի կարողանա թույլ չտալ զինված հակամարտություն: Ուստի ես ենթադրում եմ, որ Հայաստանն իրեն պետք է անվտանգ զգա, քանի որ Ռուսաստանը լուրջ պատասխատվություն է  ստանձնել տարածաշրջանում  խաղաղության և կայունության  պահպանման: Ես չեմ կասկածում, որ Ռուսաստանն այդ պարտավորությունները լիովին իրականացնելու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում