Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած հացադուլի երրորդ օրն է եւ օրըստօրե իր համար ֆիզիկապես ավելի դժվար կլինի պատասխանել բոլոր լրագրողների հարցերին ամբողջ օրվա ընթացքում:
Այդ իսկ պատճառով մամուլին հուզող հարցերին կպաասխանեն կուսակցության մամլո խոսնակը, կուսակցության վարչության եւ խորհրդարանական խմբակցության պատասխանատուները:
Իսկ այն լրագրողների համար, ովքեր ամեն դեպքում կցանկանան հարցազրույց վերցնել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանից, կսահմանվի ժամանակացույց, եւ նրանք կունենան այդ հնարավորությունը վաղվանից` մարտի 18-ից սկսած յուրաքանչյուր օր միայն ժ. 12:00-ին:
Շնորհակալություն փոխըմբռնման համար:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն