Չինաստանի Սիչուան քաղաքի կենդանաբանական այգիներից մեկը հետաքրքիր միջոց է գտել` բազմաթիվ այցելուներ դեպի իր կողմը գրավելու համար:
Նրանք պատրաստել են արջերի խումբ, որը պետք է կանխատեսումներ կատարի 2014 թվականի աշխարհի առաջնության հանդիպումների վերաբերյալ: Կենդանիներին կառաջարկվեն սննդով հագեցած երկու զամբյուղներ, որոնց վրա փակցված կլինեն տվյալ օրը մրցող երկու երկրների հավաքականների դրոշները: Կենդանիներն ընտրություն կկատարեն և կկանխատեսեն հանդիպման արդյունքը:
Արջերի խումբը կփոխարինի համաշխարհային աստղ դարձած ութոտնուկ Պաուլին, որը 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել էր իր սենսացիոն ճշգրիտ կանխատեսումներով:










































