Ֆրանսիական DCNS նավաշինական գործարանը Եգիպտոսի ռազմական գերատեսչության հետ 1 մլրդ եվրո արժողությամբ Gowind 4 կորվետի մատակարարման և ապագայում նույն տեսակի ևս 2 ռազմանավ մատակարարելու հնարավորությամբ պայմանագիր է ստորագրել, հայտնում է France-Presse-ը:
Գործակալության տեղեկացմամբ՝ մի կորվետը շուտով կկառուցվի Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լորյանի նավաշինարանում: Մնացած 3-ը կհավաքվեն Ալեքսանդրիայում:








































