Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ակումբ են վերադարձել 2 երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք վարձակալական հիմունքներով խաղում էին այլ ակումբներում:
Խոսքը Ժերար Դեուլոֆեուի ու Ռաֆինյայի մասին է: Կիսապաշտպանները հանդես էին գալիս համապատասխանաբար «Էվերթոն»-ում ու «Սելտա»-ում:
«Բարսելոնա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույսեր է կապում վերոգրյալ ֆուտբոլիստների հետ ու ցանկանում է նրանց տեսնել թիմում:










































