13-ամյա Սամվել Սևյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիսում ավարտված մրցաշարում երկրորդ անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:
Հիշեցնենք, որ Սևյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը:
Մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ և միջազգային վարպետներ ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բելառուսից, Հունգարիայից և Կանադայից:










































