ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի խումբ մարդիկ՝ «Շանթ և ազատություն» հիմնադրամից, «Իրավունք և աջակցություն» ՀԿ-ից, ինչպես նաև ԱԻՄ-ից, անցկացնում են բողոքի ակցիա ՝ «Բոլորիս ազատությունը սկսվում է քաղբանտարկյալների ազատությունից» կարգախոսով:
Ակցիայի մասնակիցները սպասում են Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալթերին, իրենց խոսքով՝ որպեսզի ներկայացնեն Հայաստանում տիրող իրավիճակը և 2-րդ նամակ փոխանցեն, որում ներկայացված են նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինությունները:
Ակցիան ընթանում է առանց միջադեպերի, լուռ, ասելիքը ներկայացվում է պաստառների միջոցով, նաև այն մարդկանց լուսանկարների, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, քաղբանտարկյալ են:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































