YouTube-ի բրիտանացի օգտատերերից մեկը նկարահանել է տեսանյութ այն մասին, թե որքան դժվար է շանն առավոտյան չափազանց վաղ արթնացնելը:
Շունը հորանջում է, տրտունջի ձայներ արձակում, թեքվում անկողնու մի կողմից մյուսն ու փորձում քնի ևս մի քանի վայրկյան որսալ, մինչ տերը կրկին կթափահարի թաթը:
Շունը շարունակ ձգվել է՝ փորձելով ստիպել մարմնին արթնանալ, սակայն երբ տերը թվացյալ հաջողությունից սկսել է ծիծաղել, շունը կրկին հարմար դիրքավորվել է՝ շարունակելու քունը:










































