Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ ІІ-ն այսօր ելույթ կունենա բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանն ու կհայտնի առաջիկա տարում երկու պալատների աշխատանքի առաջնահերթությունները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ելույթի տեքստը գրվում է երկրի կառավարության կողմից: Խորհրդարանի նիստի բացումը պարզապես գեղեցիկ իրադարձություն է, քանի որ օրինագծերը նախապես քաջ հայտնի են:
Քննարկման պատրաստ օրինագծերից բացի՝ թագուհին կհայտարարի վարչապետի հիմնական պետական այցերի մասին:
Թագուհու ելույթը նվիրված կլինի հիմնականում ներքին քաղաքականությանն ու տնտեսությանը:
Երեք հիմնական թեմաները կլինեն միգրացիայի նկատմամբ վերահսկողությունը, թերթաքարային գազի արդյունահանումը կարգավորող օրենքների փաթեթը, ինչպես նաև հեռացման դեպքում պետական պաշտոնյաներին վճարվող նպաստների սահմանափակումները:









































