Daily Mail-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ատլետիկո»-ն համաձայնել է Կոստայի տրանսֆերը վաճառել «Չելսի»-ին:
Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Ֆուտբոլիստը պատրաստվում է բուժզննում անցնել: Գործարքը կարող էր իրականացվել ավելի շուտ, սակայն բանակցությունները հետաձգվեցին հարձակվողի ծնկի վնասվածքի պատճառով:
Տրանսֆերի արժեքը գնահատվում է 32 մլն ֆունտ: «Չելսի»-ն ցանկանում է գործարքն իրականացնել մինչև աշխարհի առաջնության մեկնարկը:









































