«Հղի» Կառա Դելևինի լուսանկարները, որոնք օրերս հայտնվել են սոցցանցերում, մեկնաբանությունների ալիք էին բարձրացրել:
Ինչպես պարզվել է՝ բրիտանուհին պարզապես գովազդում է հղիների համար In Pig հագուստի բուտիկը, ինչի առիթով էլ «հղիացել» է: Որպես ապացույց՝ խանութը Instagram-ի իր էջում երկու անգամ տեղադրել է նույն հագուստով նկարը, որոնցից մեկում Կառան փորիկով է, իսկ մյուսում՝ ոչ: Ընկերությունը նշում է, որ հագուստները կարելի է կրել հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց հետո:
Մոդելն իր հերթին տեղադրել է փոքրիկով լուսանկարն իր Instagram-ի էջում՝ նշելով, որ իր միակ երեխան Սեսիլն է՝ նկատի ունենալով իր հետ լուսանկարված փոքրիկ ճագարին՝ հայտնում է Metro պորտալը:
Նշենք, որ 21-ամյա մոդելը հանդիպում է 35-ամյա դերասան Միշել Ռոդրիգեսի հետ:











































