Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Եթե հասարակությունը չպայքարեր, իրավիճակը հարյուր անգամ ավելի վատ կլիներ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Շահխաթուն» ՀԿ ղեկավար Մելիսա Բրաունը:


– Տիկին Բրաուն, մարտի 9-ին Ժնևում ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգիան ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 16-րդ նիստին ներկայացրել է զեկույց:  Զեկույցում նշվում է, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունները նպաստել են շատ քաղաքականացված միջավայրի ձևավորմանը` կանխելով իշխանությունների, օմբուդսմենի և իրավապաշտպանների միջև կառուցողական համագործակցությունը: Այդ զեկույցի ներկայացմանը, ի թիվս Հայաստանի այլ իրավապաշտպանների, մասնակցել եք նաև Դուք: Կխնդրեի՝ մանրամասներ ներկայացնեիք այդ հանդիպումներից:


– Ժնևում կայացած նիստին մասնակցում էին Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները, որոնց մեջ են մտնում նաև «Իրավաբաններն ընդդեմ բռնության» հ/կ աշխատանքները համակարգող Արտակ Զեյնալյանը և Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Նիստին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Ադրբեջանից, Վրաստանից, Նորվեգիայից, այլ երկրներից: Այնտեղ ես հասկացա, որ մարդու իրավունքների լուրջ խնդիրներ կան ոչ միայն Հայաստանում, այլև` շատ երկրներում: Տեսնում ենք, թե ինչպիսի բռնապետեր կային Եգիպտոսում, Թունիսում: Այս իմաստով Հայաստանը մենակ չէ: Եթե Հայաստանը համեմատենք տարածաշրջանի երկրների հետ, ակնհայտ է, որ Վրաստանի համեմատ Հայաստանի վիճակը վատ է, իսկ Ադրբեջանի համեմատ` մի քիչ լավ: Հայաստանում, ցավոք, շարունակվում են քաղաքական շարժառիթներով ձերբակալությունները: Ձերբակալեցին  բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին: Մարգարեթ Սեկագգիան իր զեկույցում օբյեկտիվ ներկայացրեց Հայաստանում տիրող վիճակը, իշխանությունների ներկայացուցիչներն էլ փորձեցին սուտ խոսել, հակադարձել, որ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրել են: ՄԱԿ-ում գործում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որը բավական հետաքրքիր զեկույց է ներկայացրել ապօրինի կալանքին վերաբերող փաստերի մասին: Նրանք նշել են, որ Հայաստանում դատական համակարգը անկախ չէ. եթե դատավորը փորձում է անկախ որոշում կայացնել, կարող է հայտնվել անազատության մեջ։ Դատավորները գտնվում են դատախազների ճնշման ներքո: Զեկույցն ուղղված է իշխանությանը, որպեսզի նա զբաղվի բարեփոխումներով: Իշխանությունները մինչ օրս որևէ դրական քայլ չեն արել, և այդ մասին գիտեն բոլորը, այդ թվում՝ նաև ՄԱԿ-ում:


– Բայց անցյալ տարի ՄԱԿ-ի իրավապաշտպանների հարցերով Հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագգիան Հայաստան կատարած իր այցելությունից հետո ներկայացրել էր մի շարք առաջարկություններ: Մասնավորապես` նա իր մտահոգությունն էր հայտնել լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ բռնության և հետապնդումների առթիվ:


– Այո, նա այն ժամանակ իր առաջարկությունները ներկայացրեց, դրան էլ հաջորդեց զեկույցի հրապարակումը:


– Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն, շարունակում է մնալ մոնիտորինգի տակ: Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում հիշատակվում է, որ պատասխանատվության չեն ենթարկվել Մարտի 1-ի դեպքերի տասը անմեղ զոհերի մահվան պատասխանատուները և հանցագործության իրական կազմակերպիչները, իսկ քաղբանտարկյալների մի խումբ շարունակում է մնալ անազատության մեջ: Ինչո՞ւ ԵԽ-ն չի ցուցաբերում բավարար հետևողականություն:


-Լավ հարց է: Ես կարծում եմ, Եվրոպայի խորհրդում սկսել են հասկանալ, որ իրենց վարկանիշն ընկնում է, և իրենց հանդեպ չկա նախկին հավատը: Ինձ թվում է, որ ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցը և պահանջները կլինեն ավելի խիստ: Թեև Թոմաս Համարբերգի զեկույցները միշտ էլ հաջող են եղել: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան էլ է միշտ անդրադարձել Հայաստանում մարդու իրավունքների խախտումներին: Ճիշտ է, կարևոր է նաև միջազգային կազմաերպությունների հետևողականությունը, բայց Հայաստանի հասարակության ներսում պետք է հասունանա փոփոխությունների հասնելու պահանջը: Իսկ այդ պահանջն արդեն հասունանում է:


– Բելառուսում նախագահի ընտրություններից հետո հետապնդել են նաև իրավապաշտպաններին: Հայաստանում, որոշակի բացառություններով հանդերձ, իրավապաշտպաններին բռնությունների չեն ենթարկել:


– Բելառուսում արդեն քարացած բռնապետություն է, իսկ Հայաստանում կիսաքարացած բռնապետություն է: Բայց Հայաստանում էլ իրավապաշտպանների նկատմամբ եղել են հալածանքներ: Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանին ազատազրկեցին Երևանի ավագանու ընտրություններից հետո: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները, որոնք պայքարում են քաղբանտարկյալների ազատության համար, նույնպես իրավապաշտպաններ են: Իրավապաշտպանները միայն հասարակական կազմակերպությունները չեն: Եթե մարդը պայքարում է, օրինակ, իր հարևանի իրավունքների համար, պահանջում է նրա ազատությունը, բնականաբար, դառնում է իրավապաշտպան: Ես կասեի, որ Հայաստանում իրավապաշտպանները լուրջ ճնշումների են ենթարկվում:


– Դուք ծնվել և մեծացել եք ԱՄՆ-ում: Շատ հաճախ ասում են, որ ԱՄՆ-ում էլ կան ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ: Սակայն  այնտեղ կան կայացած ինստիտուտներ, հասարակությունը կարողանում է պաշտպանել իր իրավունքները:


– Ես չէի ցանկանա համեմատել ԱՄՆ-ն և Հայաստանը: Եթե վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում  հասարակությունն արթնացել է, դա արդեն ողջունելի է:


– Ամերիկացիները սովորաբար ասում են`եթե կորցնում ես զգոնությունդ, ժողովրդավարական արժեքները նահանջում են:


– Համամիտ եմ: Երեք տարի է, ինչ գլխավոր դատախազության շենքի առջև կազմակերպում ենք ակցիաներ: Շատ քաղաքացիներ ու լրագրողներ հարցնում են` այդ ակցիաներն ունենո՞ւմ են ազդեցություն, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ եթե այդ ակցիաները չլինեին, կարող էր հարյուր անգամ ավելի վատ լինել: Միշտ էլ այդ պայքարը ինչ-որ ազդեցություն թողնում է:


– Երկու օր է, ինչ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Ձեր կարծիքով` այդ հացադուլին կարո՞ղ են հետևել ինչ-ինչ զարգացումներ:


– Չգիտեմ, թե ինչ արդյունք կտա Րաֆֆի այդ քայլը: Թունիսում, օրինակ, մի տղա ինքնասպան եղավ, և ռեժիմը փոխվեց: Հայաստանում պայքարը շարունակվում է արդեն տևական ժամանակ: Պայքար կար նաև 2003 թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո: Ինչ-որ ժամանակ դադար է լինում, հետո նորից շարունակվում է: Իրավապաշտպանների զեկույցներն էլ են թողնում ազդեցություն, քանի որ դրանցում արտացոլվում են ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բռնություններն ու կեղծիքները: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին իշխանությունները Մարտի 1-ից հետո հայտարարում, որ ժողովուրդը հեղափոխություն է արել, բռնություններ: Տեսեք, ժամանակի ընթացքում բոլորն էլ համոզվեցին, որ Մարտի 1-ի մասին իշխանության ներկայացրած վարկածը կեղծիք էր:


– Իշխանությունները վերահսկողության տակ են պահում ողջ եթերը, խոսքի ազատության սակավաթիվ «կղզյակները» հասանելի չեն հասարակության շատ շերտերի: Իշխանությունները այդ ամենը չե՞ն օգտագործի հաջորդ ընտրություններում էլ կեղծիքների և բռնությունների շնորհիվ վերարտադրվելու համար:


– Իհարկե, կա այդ խնդիրը: Երեք տարի առաջ էլ խոսքի ազատության առումով վիճակն ավելի հուսադրող չէր: Հիմա «Գալան» էլ են ուզում փակել:  Բայց այսօր կա «Ֆեյսբուքը», կան ինտերնետային կայքեր: Եթե Մարտի 1-ին էլ իրադարձությունները նկարահանելու և «Ֆեյսբուքով» տարածելու հնարավորություն լիներ, ինչպես դա եղավ Եգիպտոսում, գուցե կորուստներ ավելի քիչ ունենայինք:


– Չե՞ք կարծում, որ մեզ մոտ էլ ժողովուրդը կարող է դիմել ինքնաբուխ քայլերի, ինչպես եղավ Եգիպտոսում և Թունիսում:


-Եգիպտոսում և Թունիսում գովելի է, որ պայքարող հատվածը հիմնականում երիտասարդներ էին: Իհարկե, լավ է, որ Հայաստանի ընդդիմության մեջ կան բանիմաց, խելացի ղեկավարներ, որոնք չեն ուզում, որ լինի արյունահեղություն: Բայց կարևոր է նաև ժողովրդի կամքը, փոփոխությունների հասնելու նրա պատրաստակամությունը: Երբ դա արտահայտվի հավաքական կամքով, ապա փոփոխությունները կլինեն առանց բռնությունների: Եվ ոչ մի կրակոց չի հնչի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում