Կլոդ Մոնեի «Սենան Արժանտյոյում» կտավը համարվել է Sotheby’s աճուրդում ամենագլխավոր լոտը: Աճուրդը կանցկացվի հունիսի 23-ին՝ Լոնդոնում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Աշխատանքը ներառված է Ռալֆ Ուիլսոնին՝ ԱՄՆ Buffalo Bills ազգային ֆուտբոլային լիգայի ակումբի սեփականատիրոջը պատկանող գեղանկարչության հավաքածուում:
Մոնեի կտավի նախնական գինը կազմում է 7-10 մլն ֆունտ սթերլինգ: Այն նախկինում գտնվել է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Ժան-Բատիստ Ֆորի հավաքածուում:
Մոնեի մյուս գործը՝ «Անտիբի տեսարանը Նոտր Դամից», գնահատվում է 6-8 մլն ֆունտ սթերլինգ:










































