Մեծ Բրիտանիայի հյուպատոսություններին թույլ են տվել միասեռ ամուսնություններ գրանցել Ռուսաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Սերբիայում և Հունգարիայում՝ գրում է The Telegraph-ը:
Բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում ամուսնություն գրանցել կկարողանան Միացյալ Թագավորության՝ նշված երկրներում բնակվող քաղաքացիները, նաև Ավստրալիայում, Բոլիվիայում, Կամբոջայում, Չիլիում, Կոլումբիայում, Էստոնիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Մոնղոլիայում, Մոնտենեգրոյում, Նիկարագուայում, Պերուում, Սան Մարինոյում, Վիետնամում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոսովոյում, Կոստա Ռիկայում և Ֆիլիպիններում բնակվողները:
Այսպիսով՝ Բրիտանիայի հյուպատոսությունները հնարավորություն են ստացել գրանցելու միասեռ ամուսնությունները այն երկրներում, որտեղ դա արգելված է տեղի օրենքով՝ նշում է պարբերականը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Լեյբորիստական կուսակցությունից Բրիտանիայի խորհրդարանի անդամ և բացահայտ գեյ Քրիս Բրայանթը հայտարարել է, որ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի խնդիրներից մեկը «բրիտանական արժեքներն արտասահման հասցնելն» է:








































