Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենի հրավերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Դատական կատարողների միջազգային միության մշտական խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Այն կանցկացվի ս.թ. հունիսի 5-6-ը Կրետե մարզի վարչական կենտրոն Հերակլիոնում:
Միջոցառմանը կմասնակցի Բելգիայի, Կանադայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Շոտլանդիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հայաստանի և ևս 15 երկրի համանուն ծառայության պատվիրակություն: