Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան գնահատել է աշխարհի 2014 թվականի առաջնության չեմպիոն դառնալու իր թիմի շանսերը:
«Նախորդ տարի Բրազիլիայի ընտրանին նվաճել է Կոնֆեդերացիաների գավաթը` հաղթանակ տանելով աշխարհի գործող չեմպիոնների` Իսպանիայի հավաքականի նկատմամբ: Այդ փաստը լրացուցիչ վստահություն կներշնչի բրազիլացիներին, բայց, միաժամանակ, նրանք ավելի մեծ ճնշման կենթարկվեն, քան մենք` արգենտինացիներս:
«Մունդիալ-2014»-ի հաղթող դառնալը հեշտ չի լինի: Բոլորը գիտեն, որ Արգենտինայի թիմը վաղուց արդեն չի նվաճել չեմպիոնի տիտղոսը և անգամ եզրափակիչի ուղեգիր չի նվաճել: Սակայն մենք պետք է դա հանգիստ ընդունենք: Պետք է վստահ լինենք, քանի որ մեր թիմում ընդգրկված են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, ովքեր խաղում են լավագույն ակումբներում»,- ասել է Դի Մարիան:










































