Նախագահական ընտրություններում հաղթած Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար մարշալ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հանդես է եկել երկրի բնակիչներին ուղղված առաջին ուղերձով, որը հեռարձակվել է տեղական և արբանյակային հեռուստաալիքների ուղիղ եթերում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Իր կարճ խոսքում Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել եգիպտացիներին իրեն ցուցաբերած վստահության համար, նաև ողջունել է ընտրություններում իր հակառակորդ Համդին Սաբահիին:
«Ապագան սպիտակ թուղթ է, և մեր ձեռքերում է գրել դրա վրա այն ամենը, ինչ կցանկանանք: Եթե մենք պառակտված լինենք, պարտություն կկրենք: Եթե համագործակցենք ի շահ՝ կհասնենք հարստության և բարգավաճման: Արժանի կյանք և ձեռքբերումներ՝ ահա մենք ինչ ենք խնդրում մեզ համար»,- ասել է Ալ-Սիսին:
Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի օգտին քվեարկել է 23.7 մլն ընտրող, ինչը կազմել է քվեարկողների ընդհանուր թվի 96.9 %-ը: Նրա միակ մրցակից՝ ձախակենտրոն Համդին Սաբահին ստացել է ձայների 3.9 %-ը՝ 750 հազար քվե:









































