ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայացուցիչները ներողություն են խնդրել Կոնգրեսի անդամներից, որ նրանց նախապես չեն ծանուցել թալիբների հետ ամերիկացի սերժանտին փոխանակելու մտադրության մասին: Այս մասին գրում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 28-ամյա սերժանտ Բոու Բերգդալը ազատ է արձակվել 2014-ի հունիսի 1-ին, Աֆղանստանում՝ փոխանակվելով Գուանտանամոյի բանտի 5 թալիբ կալանավորների հետ:
Հանրապետականները հայտարարել են, որ վտանգավոր կալանավորներին ազատ արձակելը նույնն է, ինչ վտանգել ամերիկացիների կյանքը:








































