Սիրիայում կեսգիշերին ավարտվել են այլընտրանքային հիմունքով անցկացված նախագահական ընտրությունները, որոնք ավելի վաղ ԱՄՆ-ը համարել էր «ֆարս»: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Առավոտյան ժամը 7-ին սկսված քվեարկությունը երկարացվել էր 5 ժամով:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար, գործող նախագահ Բաշար Ասադից բացի, 50 տարում առաջին անգամ պայքարում էին երկու այլ՝ կառավարության կողմից հաստատված թեկնածուներ:
Քվեարկության ընթացքին հետևել են դիտորդներ 30 երկրներից:
Քվեարկությունն անցել է Սիրիայում արդեն 3 տարի շարունակվող արյունահեղ քաղաքացիական պատերազմի ֆոնին:









































