Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Դեպի Հայաստան դրամական փոխանցումներն սկսել են նվազել

Կենտրոնական բանկը (ԿԲ) երեկ հրապարակեց այս տարվա ապրիլ ամսին արտասահմանյան մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ տվյալները, որոնք հաստատում են բոլոր այն մտավախությունները, որ Հայաստանի տնտեսությունն առաջիկայում լուրջ խնդիրներ է ունենալու:

Այսպես, ըստ այդ տվյալների` դեպի Հայաստան կատարված ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը (ընդհանուր ներհոսքից հանած արտահոսքը) այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել է ընդամենը 617 հազար դոլարով կամ 0.6%-ով: Հիշեցնենք, որ ԿԲ-ի վերջերս հրապարակած դրամավարկային քաղաքականության ծրագրում (գնաճի հաշվետվությունում) այս տարվա համար ակնկալվում է դրամական փոխանցումների 4.5-6.5% աճ:

Աղյուսակ 1. Ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով կատարած դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ՀՀ բանկային համակարգի միջոցով

Untitled-4

Ուշագրավ է, որ աճի նվազման միտումը գնալով մեծանում է: Այսպես, այս տարվա առաջին 2 ամիսներին զուտ մասնավոր տրանսֆերտների աճը (նախորդ տարվա առաջին 2 ամիսների համեմատ) ավելի նշանակալի թիվ էր՝ 9.2%, մարտին այն դարձավ 1.4% և ապրիլին, ինչպես արդեն նշվեց, 0.6% (Աղյուսակ 1): Սա նշանակում է, որ նման միտումների պահպանման դեպքում առաջիկա ամիսներին արտաքին տրանսֆերտները կարող են նվազել: Հատկապես որ առևտրային փոխանցումներն արդեն իսկ նվազման միտում են դրսևորում (Աղյուսակ 2):

Ինչպես երևում է երկրորդ աղյուսակից, այս տարվա առաջին 2 ամիսներին առևտրային նպատակով կատարված փոխանցումները գրեթե չեն փոխվել: Սակայն 2014-ի մարտին և ապրիլին դրանք նշանակալիորեն (ավելի քան 14 տոկոսով) նվազել են:

Աղյուսակ 2. Առևտրային նպատակով կատարած դրամական փոխանցումների զուտ ներհոսքը ՀՀ բանկային համակարգի միջոցով

Untitled-5

Համադրելով այս թվերը Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տնտեսական աճի տվյալների հետ, կարող ենք առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի այսօրվա ընդհանուր վիճակի վերաբերյալ: Այս տարվա առաջին եռամսյակում Համախառն ներքին արդյունքը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է ընդամենը 3.1%-ով (տնտեսական աճ): Սա մոտ 2 անգամ ավելի քիչ է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշն էր: 2013-ի առաջին եռամսյակում 2012-ի առաջին եռամսյակի համեմատ աճը 7.1% էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում