Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանի դաշնակիցների «սրբազան պարտքը»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին Լեհաստանում հայարարել է, որ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելը ԱՄՆ սրբազան պարտականությունն է: Օբաման Եվրոպայում շրջագայելու է մի քանի երկրներում` Լեհաստան, Բելգիա, Ֆրանսիա: Օբամայի եվրոպական այցում այս տեսանկյունից առանցքային նշանակություն է ունենալու Ֆրանսիա կատարելիք այցը, որտեղ լինելու է նաև Պուտինը: Առայժմ անորոշ է, թե Ֆրանսիայում արդյոք լինելո՞ւ է Պուտին-Օբամա հանդիպում:

Ֆրանսիայում են հավաքվելու աշխարհի տարբեր պետությունների առաջնորդներ, որոնք մասնակցելու են Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափ դուրս գալու 70-ամյակին նվիրված հանդիսությանը: Այդ իրադարձությունը շրջադարձային էր Երկրորդ համաշխարհային պատերազմի համար, և դրանից հետո տեղի ունեցան բեկումնային փոփոխություններ, և ամեն ինչ ավարտվեց ֆաշիստական Գերմանիայի պարտությամբ:

Դաշնակցային ուժերի հաջողության 70-ամյակն անցկացվում է ոչ իհարկե համաշխարհային պատերազմի, սակայն միջազգային բարդ իրադրության և ըստ էության սառը պատերազմի պայմաններում: Եվ ահա, այս տեսանկյունից հետաքրքրական է Օբամա-Պուտին հանդիպման հավանականությունը: Երեկ հայտնի է դարձել, որ Արևմուտքի հետ սառը հարաբերությունների մեջ մտած և արևմտյան պատժամիջոցների ենթարկվող Պուտինը Ֆրանսիայում հանդիպումներ ունենալու է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ, իսկ ահա Օբամայի հետ հանդիպելու հարցն անորոշ է:

Կասկած չկա, որ այս ամենը նշանակալից են լինելու իրադարձությունների հետագա զարգացումների համար ամբողջ աշխարհում, այդ թվում և` Հայաստանում:

Օբաման իր եվրոպական ուղերձը սկսել է Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման մասին մեսիջներով, թեև ռազմական փորձագետները գործնական առումով այնքան էլ լուրջ քայլեր չեն կանխատեսում: Սակայն տվյալ պարագայում կարևորն, իհարկե, մեսիջներն են, առավել ևս, որ ԱՄՆ նախագահը դեռ պետք է հանդիպումներ ունենա ՆԱՏՕ-ում, և կարող են հնչել նոր հայտարարություններ: Այս տեսանկյունից սառույցը ոչ միայն չի հալչում, այլ ըստ էության կարող է էլ ավելի կարծրանալ:

Վերոնշյալ զարգացումները անպայմանորեն անդրադառնալու են նաև կովկասյան տարածաշրջանի վրա, ինչը նշանակում է նաև անդրադարձ Հայաստանի վրա: Հայաստանի, որին մի քանի օր առաջ Աստանայում նվաստացրին, այսպես ասած, դաշնակիցները: Եվ եթե ԱՄՆ-ն իր «սրբազան պարտքն» է համարում եվրոպացի դաշնակիցներին պաշտպանելը, ապա Հայաստանի, այսպես ասած, եվրասիացի դաշնակիցները կարծեք թե իրենց «սրբազան պարտքն» են համարում Հայաստանին պարբերաբար նվաստացնելը և հայաստանյան շահերը ոտնահարելը:

Եվ ինչքան միջազգային իրադրությունը լարվում է կամ բարդանում, այնքան Հայաստանի համար նորանոր մարտահրավերներ են առաջանում հենց «դաշնակիցներից» թելադրվող: Օբամայի եվրոպական այցն, ըստ էության, կարող է քիչ թե շատ նախանշել, թե ինչ կլինի Հայաստանի հետ առաջիկայում, և Ռուսաստանն ինչ նոր հարվածներ կարող է հասցնել Երևանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում