Լոնդոնում տեղակայվել է հասարակական տրանսպորտի «ամենասոսկալի» կանգառը: Արտասովոր մտահղացման շնորհիվ կանգառը ստեղծողները թույլ չեն տա ուղևորներին ձանձրանալ երթուղայինի սպասելիս:
Аuto.Mail.ru-ի փոխանցմամբ՝ համակարգչային ընկերությունը տեղադրել է եզակի համակարգ, որն ապակու վրա արտացոլում է շարժական տարբեր պատկերներ:
ՉԹՕ-ներ, դիտահորից դուրս եկող վիշապ, քաղցած զբոսնող առյուծ՝ ահա այն ամենը, ինչի ականատեսը կարելի է դառնալ՝ գտնվելով արտասովոր կանգառում:









































