Թուրքիայի կառավարության ղեկավարը ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների առջև, շատ կտրուկ է արտահայտվել ամերիկյան CNN հեռուստաալիքի գործունեության մասին: Նրա խոսքերով՝ հեռուստաալիքի լրագրողները դիտմամբ թեժացրել են կրքերը, որի արդյունքում անցած շաբաթ օրը Թաքսիմ հրապարակում անկարգությունների է հանգեցրել, հաղորդում է RIA Novosti-ն:
«Միջազգային ԶԼՄ-ները, որոնք Ստամբուլ են ժամանել սադրող և չափազանցված նյութեր պատրաստելու համար, դատարկաձեռն են մնացել»,- հայտարարել է Էրդողանը իր համակուսակիցներին:
Նշենք, որ շաբաթօրյա անկարգությունների ժամանակ CNN-ի լրագրողները լրտեսության մեղադրանքով ձերբակալվել են իրենց իսկ կողմից իրականացվող ուղիղ եթերում:








































