Հալեպ քաղաքի արևմտյան քաղաքամասերում, որտեղ նախագահական ընտրություններ են անցկացվում, 30 ականներ և ինքնաշեն հրթիռներ են պայթել: 11 մարդ զոհվել, 47-ը վիրավորվել են, որոնց մեծամասնությունն երեխաներ են, հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք դժվար պահեր ենք ապրում, սակայն քվեարկությունը շարունակվում է»,- խոստովանել է փոխնահանգապետ Սամիր Գադբանը: Նրա խոսքերով՝ օրվա կեսին Հալեպում 200 հազար մարդ է քվեարկել:
Քաղաքում, որտեղով անցել է ճակատի գիծը, 800 ընտրատարածքներ են գործում: Քաղաքի արևմտյան մասը, որտեղ տեղափոխվել են փախստականների մեծ մասը, գտնվում է սիրիական բանակի վերահսկողության տակ:









































