Կորեական փոփ արվեստի ազդեցության ներքո բրազիլացի 25-ամյա Մաքսը դեմքի պլաստիկ տասը վիրահատության է դիմել, որպեսզի փոփոխի աչքերի կտրվածքը և կորեացու նմանվի:
Մաքսը նույնիսկ փոխել է անունը՝ դառնալով Սիանեմ և տեղափոխվել է բնակվելու Կորեա: Սիանեմը շագանակագույն լինզաներ է կրում և իր բնական շիկահեր մազերը մուգ է ներկում:
Այս կերպարանափոխությունը երիտասարդին 3000 դոլար է արժեցել, ընդ որում բժիշկները չեն երաշխավորել նման վիրահատությունների անվտանգությունը: Մաքսի խոսքերով՝ նա չի զղջում և գոհ է արդյունքներից, իսկ նրա տեսողությունը չի տուժել, գրում է Daily Mail-ը:
Բրազիլացին պատմել է, որ կորեական սերիալներով և փոփ երաժշտությամբ սկսել է տարվել 19 տարեկան հասակում:
Facebook-ի իր էջում նոր կերպարի վերաբերյալ երիտասարդը բազմաթվ հաճոյախոսություններ է ստացել, իսկ քննադատներին նա պատասխանում է, որ յուրաքանչյուր մարդ ցանկացած գնով պետք է լինի այնպիսին, ինչպիսին ցանկանում է, եթե նույնիսկ դրա համար բարդ վիրահատություններ և մշակութային վերափոխություններ են հարկավոր:











































