Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ դասեր է քաղել 2002 թվականից: 12 տարի առաջ Վան Գալի գլխավորությամբ Հոլանդիայի հավաքականը չէր որակավորվել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին.
«Հավաքականի հետ աշխատելու իմ առաջին փորձը սարսափելի ստացվեց, բայց ես դասեր եմ քաղել դրանից և անհրաժեշտ հետևություններ եմ արել: Հիմա զգում եմ, որ թիմի մոտ ոչ մի խնդիր չկա: Թիմի ներսում հիանալի հարաբերություններ են, սակայն արդյունքը միշտ ազդում է դրա վրա»,- Վան Գալի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ում Հոլանդիայի հավաքականը ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իսպանիայի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականները:










































