Ելնելով անվտանգության նկատառումներից` ԵԱՀԿ-ն նվազեցնում է իր դիտորդների թիվը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին:
«Տվյալ պահին մենք պետք է Դոնեցկից մարդկանց տեղափոխենք Խարկով, Կիև, Դնեպրոպետրովսկ, որպեսզի նրանք այնտեղից մոնիթորինգ վարեն»,- ասել է Զանյերը` հավելելով, որ դիտորդների թիվը կնվազի նաև Լուգանսկում:
«Դրա պատճառը միայն անվտանգության նկատառումներն են, դա քաղաքական ժեստ չէ, այլ ժամանակավոր միջոցառում»,-հստակեցրել է նա:










































