Ռուսական ժամանակակից T-90 S տանկերի խմբաքանակը մտել է Բաքու: Այս մասին գրում է ANS PRESS-ը: Երկաթգծով մոտ 30 տանկ է Բաքու հասցվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին T-90 S 100 տանկերի խմբաքանակ մատակարարելը։ Տեղեկացվում է նաև նույն քանակությամբ զրահամեքենաների երկրորդ խմբաքանակի՝ Բաքու հասցնելու հավանականության մասին:










































