1926թ. Ալան Ալեքսանդր Միլնի ստեղծած «Վինի Թուխը» դարձել է վերջին 150 տարում Մեծ Բրիտանիայի մանկական ամենասիրված գիրքը, գրում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով YouGov-ի նոր հարցմանը, որին մասնակցել է ավելի քան 2,6 հազար մեծահասակ բրիտանացի:
Երկրորդ տեղը բաժին է ընկել Լյուիս Քերոլի «Ալիսան Հրաշքների աշխարհում» ստեղծագործությանը՝ գրված 1865-ին: Հաջորդը Էրիկ Կարլի «Շատ քաղցած թրթուրը» գործն է:
Չորրորդ տեղում է Ջոն Տոլկինի «Հոբիթ կամ այնտեղ ու հետ» հեքիաթն է, իսկ 5-րդում՝ Ջուլիա Դոնալդսոնի «Գրուֆալոն»:
Ջոան Ռոուլինգի պատմվածքները Հարրի Փոթերի մասին առաջին տասնյակում չեն հայտնվել:










































