Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է մոտ ժամանակներս նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ.: Տարեկան աշխատավարձը կազմում է 5.5 մլն եվրո:
El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ «Ռեալ»-ը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը՝ այն հասցնելով 7.5 մլն եվրոյի: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019թ.:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկությունից հետո Ռամոսը հայտարարել էր, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալ»-ի կազմում:










































