Ավստրալացի երգչուհի Սիե Ֆյորլերը (Sia) ներկայացրել է նոր ձայնագրություն՝ Eye of the Needle:
Երգը ներառված է նրա նոր՝ 1000 Forms of Fear ալբոմում, որը կթողարկվի հուլիսի 8-ին: Այն նախնական պատվերների համար հասանելի է iTunes-ում՝ 8 դոլարով:
Երեկ համացանցում հայտնված Eye of the Needle երգի ձայնագրությունն արդեն ունկնդրել են ավելի քան 200 հազար անգամ:









































