Saturday, 18 07 2026
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ

Նազարբաևն այդ հարցը բարձրացրել էր Պուտինի ցանկությամբ. Սաքունց

Միջազգային այն հարթակը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ, հիմա լուրջ վտանգի տակ է, քանի որ Ռուսաստանը շատ կուզենար, որ Մինսկի խմբի արդյունավետությունը նվազեր և ողջ տարածաշրջանում ԼՂ խնդրի լուծման բոլոր լծակները վերցներ իր ձեռքը, և դա արվում է Հայաստանին գործընկերության որևէ շրջանակից դուրս մղելով: Այս մասին այսօր՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության հրավիրած «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով հանրային քննարկման ժամանակ, հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ այսօր Հարավային Կովկասում մեծ թափով մեծանում է միլիտարիզացիայի մակարդակը, որի հիմնական դերակատարներից մեկը Ռուսաստանն է: «Այսինքն՝ այն պետությունը, որն առաջին պատասխանատուն է ապակայունացնող գործողությունների, նաև աջակցում է սպառազինությունների մեծացմանը: Ուժի սպառնալիքի մեծացման ավելի վտանգավոր գործոն գոյություն չունի»,-հայտարարել է Սաքունցը՝ հիշեցնելով, որ Մինսկի խմբի սկզբունքներից մեկը ուժի գործադրումից հրաժարումն է, իսկ այդ խմբի անդամներից մեկը՝ Ռուսաստանը, զինում է տարածաշրջանն ու այդ տարածաշրջանում իր ռազմակայանը:

Անդրադառնալով Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ին կայացած նիստում Նազարբաևի հայտնի հայտարարությանը՝ Սաքունցը նկատել է. «Միանշանակ է, որ եթե Նազարբաևի փոխարեն Պուտինը նման հարց բարձրացներ, ապա նա, որպես համանախագահ երկիր, իրեն կդներ շատ խոցելի վիճակի մեջ: Բայց դա բնավ չի փոխում հարցի էությունը, որովհետև Նազարբաևն այդ հարցը բարձրացրել էր Պուտինի ցանկությամբ»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում