«Լացիո»-ի կիսապաշտպան Օդժենի Օնազին խոստովանել է, որ Նիգերիայի ընտրանու` Շոտլանդիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ իրեն փորձել են կաշառել:
«Ինձ փորձում էին շահավետ առաջարկ անել, բայց ես անգամ չլսեցի նրանց: Այդ մասին միանգամից հաղորդեցի ընկերներիս: Շնորհակալ եմ բոլորին` աջակցության համար: Ուզում եմ հավատացնել բոլորին, որ երբեք չէի համաձայնի նման գործարք կատարել»,- La Repubblica-ն մեջբերում է Օնազիի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` հանցագործությունների դեմ պայքարի Շոտլանդիայի ազգային գործակալության սպաները հետաքննություն են սկսել` նշված խաղի պայմանավորված լինելու բնույթը պարզելու նպատակով: Հավելենք, որ Օնազին ընդգրկվել է Նիգերիայի հավաքականի վերջնական հայտացուցակում:










































