«Հարավային գազային միջանցքը» Ադրբեջանը կկապի Եվրոպայի երկրների հետ՝ այս նախագծի շրջանակում գազի մատակարարումների ապահովման ուղով: Այս մասին այսօր Բաքվում «կասպիական նավթ և գազ» 21-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ընթացքում ասել է BP ընկերության ղեկավար Ռոբերտ Դադլին՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Նրա խոսքով՝ «Հարավային գազային միջանցքը» կապահովի գազի մատակարարումներ դեպի Եվրոպայի սիրտ:
BP-ի ղեկավարը նաև նշել է ադրբեջանական ծովային գազակոնդենսանտային «Շահ Դենիզ» հանքավայրի մշակման երկրորդ փուլի վերաբերյալ վերջնական ներդրումային որոշման ընդունման կարևորությունը:
«Այդ որոշումը ամենադժվարներից մեկն է, որ երբևէ ընդունվել է նավթագազային արդյունաբերությունում: Այն ամենախոշոր ներդրումն է Ադրբեջանում»,- ասել է Դադլին:
BP-ի ղեկավարի խոսքով՝ այդ նախագծի շրջանակում շինաշխատանքների ընդլայնման ընթացքում կստեղծվի Ադրբեջանում ավելի քան 10 հազար աշխատատեղ, ինչպես նաև մի քանի տասնյակ հազար աշխատատեղեր այն երկրներում, որոնցով կանցնի «Հարավային գազային միջանցքը»:








































