«Առաջին լրատվական»-ը ԵՊՀ-ում վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ուներ «ազատ մրցակցություն ապահովել» ասելով: «Ազատ մրցակցություն ասելով նկատի ունեմ, որ մեր ուսանողները արդար մրցեն. ով գիտելիք ունի, պիտի անպայման մտնի բուհ»,- պատասխանեց վարչապետը:
Վարչապետից նաև հետաքրքրվեցինք՝ արդյոք շա՞տ են այն դեպքերը, երբ ծնողները մոտենում են և երեխայի ուսման վարձը վճարելու համար գումար խնդրում. «Բազմաթիվ դեպքեր են եղել, փորձել ենք մեր հնարավորության շրջանակում աջակցել»:
Հովիկ Աբրահամյանը նաև ընդգծեց, որ պիտի հնարավորություն ստեղծվի, որպեսզի բոլորը կարողանան կրթություն ստանալ: Վարչապետից հետաքրքրվեցինք նաև՝ կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվելու, օրինակ՝ կարո՞ղ է իջեցվեն վարձավճարները, կամ ավելացվեն պետպատվերի տեղերը: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Ամեն ինչ կախված է գիտելիքից, մնացածը ապագայի հարց է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































