Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայացրել է բանաձևի նախագիծ, որի նպատակն է Ուկրաինայում բռնության անհապաղ դադարեցումը և մարդասիրական միջանցքի ստեղծումը: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին:
«Մենք Անվտանգության խորհրդում ներկայացրել ենք Ուկրաինայում մարդասիրական վիճակի հարցով բանաձևի նախագիծ»,- ասել է նա՝ հավելելով, որ «փաստաթուղթը քաղաքականացված չէ»:









































