Ամերիկացի գիտնականները հայտնել են, որ հեռավոր համաստեղությունում հայտնաբերել են ապառաժոտ մոլորակի նոր տեսակ, որտեղ հավանաբար գոյություն ունի կենսաբանական կյանք: Այս մասին գրում է BBC-ն:
Kepler-10c մոլորակի զանգվածը, որին անվանում են նաև Մեգա Երկիր, 17 անգամ գերազանցում է Երկրի զանգվածը, իսկ դրա շառավիղը երեք անգամ ավելի մեծ է, քան մեր մոլորակինը:
Համարվում է, որ Kepler-10c-ն ավելի քան 2 անգամ մեծ է երկրից՝ այն մոտ 11 մլրդ տարեկան է:









































