Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն որոշում է կայացրել ավարտել կարիերան ազգային թիմում` աշխարհի առաջնության ավարտից հետո:
32-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի ընտրանու կազմում հանդես է գալիս 2003 թվականից: Ազգային թիմի կազմում նա 109 հանդիպում է անցկացրել, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձել:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում իսպանացիները B խմբում կմրցակցեն Հոլանդիայի, Չիլիի և Ավստրալիայի հավաքականների դեմ:








































