Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ինչ է սպասվում Արցախի ներդրումներին՝ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո

Ինչպես հայտնի է՝ Հայաստանը Մաքսային միության անդամ կարող է դառնալ միայն առանց Ղարաբաղի: Քանի որ Մաքսային միությունն իր տնտեսական սահմաններն է ունենալու, թերևս Արցախի հետ տնտեսական հարաբերությունների նոր պայմաններ կլինեն: Ներկայացնում ենք այս առթիվ «Առաջին լրատվական»-ի զրույցը Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ:

– Պարոն Հարությունյան, Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներդրումների հեռանկարի վրա, հատկապես, որ հայտնի է, շատ ներդրումներ հենց Արցախի համար են լինում, և Արցախի հետ կապված շատ ներդրումներ կան: Ի՞նչ է սպասվում դրանց:

– Պետք է ասեմ, որ մենք շատ լավատես ենք ներդրումների տեսանկյունից՝ Մաքսային միության առումով: Հայաստանը, լինելով փոքր երկիր, չի կարող առաջարկել հետաքրքիր շուկա խոշոր ներդրողի համար, և Մաքսային միություն մուտք գործելը դա հնարավորություն է օտարերկրացու համար, Հայաստանում արտադրելով, Հայաստանում գրանցվելով, հեշտացված մուտք դեպի մեծ շուկա՝ ավելի քան 200 մլն սպառող ունեցող շուկա: Մաքսային միության շուկան, կարծում եմ, մնալու է վճարունակ, կարծում եմ, մնալու է հետաքրքիր, և դրա մասին վկայում են մեր նախնական շփումները օտարերկրացիների հետ: Բավական մեծ է հետաքրքրությունը եվրոպական, Միացյալ Նահանգների, ասիական երկրների համար, որոնք ուզում են հասկանել՝ ինչպես կարող են Հայաստանի միջոցով մուտք գործել Մաքսային միության շուկա: Ես կարծում եմ, շատ հետաքրքիր հեռանկարներ կան:

– Խոսքը Ղարաբաղի մասին է, եթե Ղարաբաղը չի մտնում Մաքսային միություն, մենք որքա՞ն ներդրող կկորցնենք, Ձեր կարծիքով, հատկապես սփյուռքահայերի շրջանում, որոնք Ղարաբաղում և Հայաստանում համատեղ ներդրումներ ունեն, և Մաքսային միություն մուտքը ի՞նչ ազդեցություն կունենա Ղարաբաղի ներդրումների վրա:

– Ես չեմ կարծում, որ Հայաստանի մուտքը Մաքսային միություն որևիցե կերպ ազդելու է Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերությունների վրա: Եվ Հայաստանի, և Ղարաբաղի ընկերությունները իրար հետ կարող են հանգիստ համագործակցել, և այն ներդրողները, այդ թվում՝ սփյուռքահայությունից, որ գալիս են Ղարաբաղի համար ներդրումներ անելու և օգտագործելու մեր շուկան, կարծում եմ, շատ հանգիստ կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ:

– Հայաստանի հետ մաքսային խոչընդոտներ չե՞ն առաջանա, եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, իսկ Ղարաբաղը՝ ոչ:

– Ես չեմ կարծում: Երբ Առևտրի միջազգային կազմակերպությանը Հայաստանն անդամակցեց, դա հո չէ՞ր նշանակում, որ մնացած երկրների հետ մենք հարաբերություններ չենք ունեցել: Մենք ունեցել ենք հարաբերություններ գրեթե բոլոր երկրների հետ, և էդ հարաբերությունները առանձին փաստաթղթերով կանոնակարգվել են: Իսկ Ղարաբաղի հետ կապված, ես կարծում եմ, նման խնդիր ընդհանրապես չկա եւ չի էլ լինի:

– Ներդրումների հետագա ընթացքը Հայաստան և Ղարաբաղ ինչպ՞ս է լինելու:

– Ես կարծում եմ՝ նույն ձևով, ինչպես եղել է մինչ այս:

– Սակայն, թերևս, նույն տնտեսական հարաբերությունները չեն կարող լինել Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ, քանի որ Մաքսային միությունն իր սահմաններն ունի, որոնք թույլ չեն տալիս այս կամ այն ապրանքը շրջանառել նախկին մաքսերով:

– Եկեք չշտապենք, մենք դեռ Մաքսային միություն կմտնենք, պայմանները կհստակեցնենք, նոր կխոսենք:

– Իսկ Ձեզ համար, որպես Հայկական զարգացման գործակալության տնօրեն, ընդունելի՞ է և ճիշտ, որ Հայաստանը մտնի Մաքսային միություն՝ առանց Ղարաբաղի:

– Գիտեք ինչ, որպես Զարգազման հայկական գործակալություն, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ տնտեսական հարցերով:

– Հարցը տնտեսական է:

– Տնտեսական առումով, կարծում եմ, փոփոխություններ չեն լինի:

– Հայաստանի ներդրումային դաշտն այս փուլում ինչպե՞ս կգանահատեք:

– Գնահատում եմ շատ դրական:

– Այս տարվա ընթացքում Ձեզ որքա՞ն ներդրում է հաջողվել բերել Հայաստան:

– Ներդրումների ներգրավումը ենթադրում է բավական երկար ժամանակ: Միայն այս տարվա առաջին եռամսյակում հնարավորություն է եղել նախաձեռնել մի մեծ ծրագիր, որը փուլային ծրագիր է, ընդհանուր առմամբ՝ մոտ 30 մլն դոլարի կարգի: Արդեն սկսել է դրա իրականացումը, բայց դա մեկ տարվա խնդիր չէ: Այն երեք փուլով ծրագիր է, որն առաջիկայում կիրականացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում