Ֆիննական Nokia ընկերությունը կրկին հումորով է արձագանքել ամերիկյան Apple ընկերության թողարկած նորույթին:
Այս անգամ կատակների առիթ է դարձել նոր OS X Yosemite օպերացիոն համակարգը, որը ներկայացվել է WWDC-2014 կոնֆերանսում:
Իր թվիթերյան էջում ֆիննական ընկերության ներկայացուցիչն ակնարկել է, որ Յոսեմիթի ազգային այգու անվան կիրառումն այնքան էլ թարմ միտք չէ, որքան էլ որ Apple-ը ցանկանար:









































