Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կայցելի մինչև 2015թ. գարուն։ Ինչպես երկուշաբթի հաղորդել են Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունում, կանցլերը երախտագիտությամբ ընդունել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերը, տեղեկացնում է Trend-ը։
Վրաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպմանը Անգելա Մերկելը նաև ցանկություն է հայտնել մոտ ապագայում անցկացնել վրաց-գերմանական տնտեսական ֆորում՝ խորացնելու համար երկու երկրների տնտեսական հարաբերությունները։








































