Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Սննդամթերքի անվտանգության խնդրի լուսաբանման պահին մայթի «տերը» հարվածեց տեսախցիկին

Հատկապես կենդանական ծագում ունեցող սննդամթերքը՝ մսամթերքը և կաթնամթերքը, ամռանը դառնում է կրկնակի վտանգավոր: Սննդամթերքի անվտանգության խնդիրը Հայաստանում եղել է, կա ու դեռ կշարունակի լինել։ Նախ համապատասխան լաբորատորիաներ չկան, որոնք փորձարկումներ կանցկացնեն և կփաստեն՝ սնունդն անվտա՞նգ է, թե՞ ոչ: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է՝ եթե որևէ բան կերել ես և հիվանդանոցում չես հայտնվել, չի նշանակում, որ սնունդը անվտանգ եղել, կապ չունի՝ խոշոր առևտրի կենտրոնի՞ց ես գնել, թե՞ կրպակներից։ «Նույն ԳՈՒՄ-ի շուկայի միսը վաճառվում է սուպերմարկետներում, գետնին դրված միսը, ինչ տարբերություն։ Կամ սուպերմարկետներում ժամկետն անցած սնունդ չկա՞, իհարկե կա»,- հավելում է նա:

Հայաստանում առաջնորդվում են տեխնիկական կանոնակարգերի մեթոդաբանությամբ, իսկ տեխնիկական կանոնակարգերի մեթոդով շարժվելու պարագայում աշխարհում ոչ մի երկիր չի կարող ունենալ սննդի անվտանգություն: Սննդի անվտանգությունը թանկ հաճույք է, բայց պարտադիր է: Բացի այդ, միայն տեսականորեն խոսելով՝ խնդիրը չես լուծի: Օրինակ՝ փողոցային առևտուրը օրենքով արգելված է: Բայց արգելելուց առաջ պետք համապատասխան պայմաններ ստեղծվեն այն մարդկանց համար, ովքեր փողոցային առևտրի միջոցով իրենց օրվա հացն են վաստակում։ «Պետք է համոզել, ոչ թե պարտադրել, պետք նշել, որ, օրինակ, իրենց առաջարկած տարածքում տեղի համար ավելի քիչ գումար կտան, միևնույն է՝ փողոցում կանգնելու համար էլ են ինչ-որ անձանց վճարում։ Իհարկե, պատահական մարդկանց չեն տալիս, ես ու դու չենք կարող իրենցից գումար վերցնել»,- ընդգծում է Պիպոյանը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ կոնկրետ փողոցային առևտրի պարագայում մեղադրում է քաղաքային իշախանություններին և ասում՝ անգլուխ մոտեցումներ են ցուցաբերում: Պողոսյանը նաև ընդգծում է՝ քաղաքապետին երբ զանգահարում է՝ չի պատասխանում, իսկ քաղաքապետարանում էլ սպառիչ պատասխան չեն տալիս: Այնինչ մայթերը գրավում են կամ հսկայական կառույցները, կամ փողոցային այսպես ասած՝ առևտրի կետերը։

«Նախկին քաղաքապետին հաջողվում էր վերահսկել փողոցային առևտուրը, հիմա անգլուխ քայլեր են կատարում, քաղաքի բանուկ փողոցներում մայթերը կոլխոզի շուկաներ են դարձել։ Հասել ենք նրան, որ անգամ շրջանառվում է «կարտոֆիլի փողոց» անվանումը, զավեշտ է»,- ասում է Ա. Պողոսյանը: Զավեշտ է նաև այն, որ փողոցային առևտուրը հատկապես զարգանում է այն հատվածներում, որտեղ շուկա կա: Շուկան թողած՝ մայթերն են «սեփականում»:

Դրանում «Առաջին լրատավականն» էլ համոզվեց. որտեղ շրջեցինք, գործում էր «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» մոտեցումը: Այսպես ասած՝ կարտոֆիլի շուկայում, ի դեպ՝ մայթեզրին, թույլ չտվեցին նկարահանումներ կատարել, անգամ հարվածեցին մեր տեսախցիկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում