Wednesday, 22 07 2026
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Մեզ բոլորովին պետք չէ եվրոպական ազատությունը. Լուիզա Ղամբարյան

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» hաղորդաշարի հյուրն է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։

 -Լուիզա, մայիսի 28-ին արժանացաք վաստակավորի կոչման: Ընդհանրապես, ի՞նչ է տալիս դերասանուհուն կոչումը: Շատերը փաստում են, որ կոչումը ոչինչ չի տալիս, ընդհակառակը, սահմանափակում է արտահայտվելու ազատությունը: Ի՞նչ տվեց Ձեզ այդ կոչումը:

-Արդյունքների մասին, թե ինչ տվեց, կխոսենք որոշ ժամանակ անց: Իսկ ինչ վերաբերում է այս պահին, այն տակավին նոր զգացողություն է, նորածին և սպասված: Ինչու ոչ, շատ ոգևորող զգացողություն է, և միայն դրականի մասին պետք է այսօր խոսեմ, քանի որ որևէ բացասական բան չկա այդտեղ: Ինչ վերաբերում է խոսքի ազատության սահմանափակմանը, ապա գոնե իմ մասով կարող եմ վստահեցնել և իմ շատ ու շատ գործընկերների դիպուկ օրինակով կարող եմ ասել, որ նրանց մոտ ոչինչ չի փոխել, հակառակը, այդ պարգևից հետո նրանց և նախագահի կամ այլ պաշտոնյայի միջև ուղիղ ճանապարհ և ուղիղ գիծ է գծվել` ժողովրդի կողմից խոսքը ուղիղ տեղ հասցնելու իմաստով: Եվ պետք է ասեմ, որ առաջին հերթին շատ մեծ պատասխանատվություն, շատ ավելի պարտավորվածություն բերող զգացողություն է, և անշուշտ, ես կաշխատեմ այնպես, ինչպես աշխատել եմ, բայց հիմա ստանալով երկրի նախագահի կողմից բարձրաստիճան պարգև, կարծես ինչ-որ բան պիտի անես այսուհետ նաև երկրիդ համար: Այսպիսի նոր զգացողություն ունեմ:

 -Մենք գիտենք, որ այս տարիներին վաստակավորի կոչում են տվել մարդկանց, ընդհուպ ռաբիս երգիչների: Մի տեսակ, այս կոչումները չե՞ն արժեզրկվում, և մի տեսակ վիրավորական չէ՞ նրանց շարքում Ձեզ դասել:

-Իհարկե արժեզրկվում են, իհարկե վիրավորական է, բայց եթե Դուք ինձ հստակ ասեք, թե որն է չափորոշիչը: Գոյություն չունի որևէ չափորոշիչ, այսինքն` ես չգիտեմ, թե որտեղից է սկսվում վաստակավոր արտիստի կոչմանը արժանանի արվեստագետը և որտեղ է վերջանում այդ սահմանագիծը, երբ հաջորդաբար ժողովրդական արտիստի կոչմանեն արժանանում: Սրանք խոսակցություններ են, որոնք անընդհատ պետք է լինեն: Իհարկե, կան ակնհայտ անարժան, որևէ բանով կապ չունեցող, խոսքս վերաբերում է նույն ռաբիս երգիչներին, թեպետ նույն ռաբիս երգիչները կարող են իրենք իրենց վաստակով նույնիսկ շատ դեպքերում «հաղթել» իսկապես մնայուն արժեքներ ստեղծած շատ ու շատ արվետագետների:

 -Դուք ասացիք, որ խոսքն արդեն ավելի մոտ, ավելի կարճ ճանապարհով կհասցնեք երկրի առաջին դեմքին: Այս օրերի ընթացքում առիթ եղե՞լ է ընդհանարապես խոսել, քննարկել, թե ինչ խնդիրներ ունենք երկրում: Որքանո՞վ են առաջին դեմքերը լսում արվեստագետներին, լսում դերասաններին, նրանց կարծիքը կիսում, կամ, ընդհակառակը, քննադատում: Քանի որ հասարակություն-իշխանություն կապը չկա, հետաքրքիր է՝ կա՞ դերասան և նախագահ կապը:

-Անձամբ ինձ մոտ, կարող եմ ասել, որ չկա այդ կապը:Խոսքը վերաբերում էր նրան, որ պարգևը ստանալուց հետո եթե ունենա խոսքի հնչեցման կարիք, ապա ավելի հնչեղ կլինի այն: Ինչպես հասարակություն-իշխանություն կապը, այնպես էլ մտավորականության և երկրի ղեկավարի հետ կապը, շատ եմ ցավում, բայց գոնե իմ պարագայում, կամ այն շրջանակներում, որտեղ ես եմ աշխատում, ցավոք, չկա կապ այդ երկու շերտերի միջև: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ եթե կարիքը լինի, ապա ես իմ մասով ոչ թե ավելի կպարփակվեմ, որովհետև ստացել եմ այդ պարգևը, և կսկսեմ ավելի ջայլամի քաղաքականություն վարել կամ շողոքորթել, այլ հակառակը: Ես կարծում եմ, որ մտավորականը, մարդը, ով իր կյանքում այս կամ այն վաստակի արդեն արժանացել է, պետք է ավելի համարձակ և ավելի դիպուկ լինի:

 -Երկու տարի առաջ «Սիրանկյան» հյուրն էիք, և մենք հաղորդումը ավարտեցինք հետևյալ կերպ, մեջբերում եմ. «Ես կուզենայի ապրել այն երկրում, որի համար ես և իմ ամուսինը անում ենք ամեն ինչ: Ընտանիքը երկրի մոդելն է, պետք է ոչ թե լոկալ խնդիրների վրա ուշադրություն դարձնել, այլ համակարգային խնդիրների»: Եվ նաև Դուք հույս էիք հայտնում, որ այնուամենայնիվ կլինեն այդ փոփոխությունները: Երկու տարի է անցել, նույն ժամանակահատվածում ենք` հունիս ամիսն է: Ի՞նչ է փոխվել, արդյոք կա՞ն այդ փոփոխությունները, թե՞ ոչ: Յուրաքանչյուրս մեր մաշկի վրա դա զգո՞ւմ ենք, թե՞ ոչ:

-Ես իհարկե տխրեցի, որովհետև կցանականայի Ձեր հարցին շատ ավելի շատ բաներ ունենալ պատասխանելու, այսինքն` դրական շարժ լիներ, և ես թվեի մեկը մյուսի ետևից: Ցավոք, ես շատ բան չունեմ թվելու, գոնե այնքանով, ինչքանով ես իմ սեփական մարմնի վրա եմ զգացել և հասարակության այն շերտերում, որտեղ ես լինում եմ: Ցավոք, շատ քիչ են փոփոխությունները, բայց կան փոփոխություններ: Առաջինը, որ կցանականայի նշել, երիտասարդության ակտիվացումն է, և ոչ թե տեղի-անտեղի, ոչ թե պարզապես պարապ մնացած երիտասարդության, այլ իսկապես ինֆորմացված և խոսքի կարևորությունն ու արժեքը իմացող, համարձակ, ինքնավստահ երիտասարդության ակտիվացումն է, որն իր հետևանքներն է բերում: Տարբեր ակցիաներ կարող եմ նշել, որոնցում կարծում եմ, հենց այդ երիտասարդության շնորհիվ է, որ սայլը տեղից շարժվում է: Ես չեմ հավատում այն ընդդիմությանը, որը կա, այլ ես ավելի շատ հավատում եմ այն երիտասարդության բազկի ուժին, որը այսօր մենք տեսնում ենք: Տարբեր նախաձեռնություններ և ակցիաներ իհարկե հասել են իրենց հաղթանակներին, կամ մոտ են գոնե հաղթանակին, բայց ինչ վերաբերում է գլոբալ փոփոխություններին, ցավոք, ես կլռեմ, որովհետև չեմ կարող այդպիսիք արձանագրել:

 -Ասացիք, որ չեք վստահում ընդդիմությանը, վստահում եք քաղաքացիներին, ակտիվ երիտասարդությանը, ովքեր այսօր պայքարում են: Իսկ իշխանության նկատմամբ կա՞ վստահություն:

-Ո´չ, իշխանության նկատմամբ չկա վստահություն, բայց ես ուզում եմ մի բան հստակ ասել, թե ինչի եմ ես հասել, և ինչ եմ կարծում՝ որպես քաղաքացի. ես հավատում եմ իմ երկրի նախագահին, մենք պետք է նրան հավատանք: Սրանք ոչ թե բառեր են, այլ պարզապես ունենանք այդ գիտակցումը և, դրանով հանդերձ, փորձենք ամեն ինչ անել, որպեսզի ինքն իրոք կարողանա փոփոխություններ կատարել: Այսինքն` ես ղեկավարությանն իհարկե չեմ հավատում, ես երկրի շատ ու շատ բաներ տեսում եմ, որ, ցավոք, իսկապես վատ են, բայց այն, ինչ կախված է ղեկավարից, ես, իմ դաստիարակությունից և կյանքի փորձից ելնելով,համարում եմ, որ եթե նրան էլ չվստահենք, որովհետև նա, այսպես թե այնպես, պատմություն է, կենսագրություն է կերտել, երկրի նախագահն է, կապ չունի, թե հիմա նա ինչ է անում այս երկրի համար: Պետք չէ միայն քարկոծել: Ցավոք, մեր երկրում այսպես է` կամ շողոքորթում են, կամ…

-Մենք ազատ երկրում ենք ապրում: Գոնե Սահմադրության մեջ ազատ, անկախ Հայաստանն ամրագրված է: Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:

-Մենք չեն ապրում ազատ երկրում, ցավոք: Սահմանադրության մեջ, այո´, այդպես է ամրագրված, բայց մենք չենք ապրում ազատ երկրում: Ես ինքս ազատ մարդ եմ, ես ինքս իմ երկրի քաղաքացին եմ ինձ համարում, բայց ես չեմ գտնում, որ ապրում եմ ազատ երկրում: Ցավոք, դա դեռ միայն Սահմանադրության մեջ է այդպես նշված: Եվ չենք ապրում ազատ երկրում հենց նաև մեր իսկ պատճառով, այսինքն` մենք ունենք այդ մեղքի մեծ բաժինը, ես կարող եմ շատ ու շատ պատճառներ նշել: Առաջին հերթին դա իհարկե գալիս է մեր մտածելակերպից. որովհետև մենք մեր բնույթով, մեր մենթալային մշակույթով և հիշողություններով այնքան էլ ազատ, դեմոկրատ երկրի քաղաքացիներ չենք, և լավ էլ է, որ այդպիսին չենք, որովհետև երբ ես համեմատում եմ եվրոպական շատ երկրների հետ, և ունեմ մի փոքր համեմատության եզրեր անցկացնելու իրավունքը, որովհետև շրջել եմ Եվրոպայի մի շարք երկրներում, շրջել եմ կարծես բարեկացիկ ստատուսով, չեմ եղել այնտեղ դժվար ապրող հայերից, այլ մի տասը օրով շրջել եմ, պտտվել եմ, կարծիք եմ կազմել: Վստահ եմ, որ եվրոպական այդ ազատությունը մեզ բոլորվին էլ պետք չէ: Բայց վերադառնալով հարցին, ես ուզում եմ խոսել ոչ թե արտաքին ազատության, այլ մենք ազատությունից շատ հեռու ենք, և այդ մռայլությունը, տխրությունը, բացասականը, որ կա մեր մեջ, չի կարող լինել ազատ մարդու դրսևորում և պահվածք: Ըստ իս, ազատ մարդն առաջին հերթին մարդ է, որն ինքն իրեն հարգում է, ինքն իրեն ճանաչում է:

Գուցե իմ խոսքերն առաջին հայացքից թվան մի փոքր տարօրինակ և անկապ, բայց մարդը, ով իրեն ճանաչում է, հարգում և սիրում է, հետևաբար նաև սիրում ու հարգում է դիմացինին, ընդունում նրա անհատականությունը, իսկ մենք բոլորս մեկս մյուսի հանդեպ ագրեսիվ, մեկս մյուսի հանդեպ ինչ-որ պահանջատիրական նկատառումներով, իրար ճնշելու, իրար ապացուցելու վերաբերմունք ենք դրսևորում: Եթե Դուք ունեք իմ հանդեպ ինչ-որ առավելություն, Դուք անպայման դա պետք է ցույց տաք, ճնշում գործադրեք ինձ վրա, ես՝ հակառակը. և մուննաթը, որ մեր միջավայրում դարձել է օդի մի կարևոր բաղադրիչ: Դրա համար եմ ես ասում, որ մենք ազատ երկրում չենք ապրում:

Մի քանի օր առաջ հունիսի 1-ն էր, և ես «Աջակցենք Լեռնային Ղարաբաղի երեխաներին» ակցիայի շրջանակներում պաղպաղակ էի վաճառում պատգամավորների և, այսպես ասած, աստղերի հետ: Հայտնի մարդիկ և ԱԺ պատգամավորները պաղպաղակ էին վաճառում, շատ ծիծաղելի է հնչում, բայց իրականություն էր դա, և բավական գեղեցիկ միջոցառում տեղի ունեցավ Մանկական երկաթուղում: Ես տեսնում եմ, որ երեխաները բոլորը շատ ուրախ են, ոորվհետև նրանք երեխա են, որովհետև նրանք ուրախանալ գիտեն, իսկ մեծերը, երիտասարդ ծնողները դժգոհ ամեն ինչից, մի քանի տեղ ես արձանագրեցի պատեհ կամ անպատեհ վեճ տղամարդկանց միջև: Սա, ցավոք, խոսում է մեր ոչ ազատության մասին: Ինչքան էլ որ հիմա մայրաքաղաքի կենտրոնում գեղեցիկ խանութներ լինեն, փողոցներով քայլեն գեղեցիկ տղաներ ու աղջիկներ, ազատ…

 – Մտածողության խնդիր կա:

-Եվ անդրադառնալով հունիսի 1-ին, ուզում եմ շնորհավորել բոլոր հայ մանուկներին, որովհետև ես շարունակում եմ հավատալ, որ նրանք կապրեն Ձեր և իմ տեսած Հայաստանից ավելի լավ Հայաստանում: Հիշեցի Սևակի խոսքերը. «Աշխարհին մանկան մաքրություն է պետք, // Նաև այն մանկան, ում որ ամեն օր աշխարհ են բերում //Նաև աշխարհի անմաքուրները, //Քանզի աշխարհին մաքրություն է պետք»:

-Ընտանիքը Ձեզ համար ամենաառաջնային տեղում է: Արդյոք ընտանիքի մասին մեր պատկերացումները ստանդարտից դո՞ւրս են, թե՞ ստանդարտի մեջ են:

-Քանի որ իմ ընտանեկան կարգավիճակը մի փոքր եղած ստանդարտներից դուրս է, ես նկատի ունեմ տարիքային իմաստով, ես այդ իմաստով ոչ թե ձեռնպահ կմնամ, այլ պարզապես կասեմ, որ իմ բերած օրինակը գոնե կարող էշատշատերի համար օրինաչափ չլինել: Մեր ընտանիքում երբեք չի դրվում ինչ-որ մեկի խոսքի որոշիչլինելու հարցը, թե ում խոսքը պետք է անցնի: Դա աննկատ պրոցես է, շատ դեպքերում անցնում է ամուսնուս խոսքը, շատ դեպքերում, ինչու ոչ, ամուսինս բարձրաձայն ասում է՝ ես կլսեմ քեզ, և չի ամաչում դրանից և չի բարդույթավորվում, թե, այ, հիմա կինս կարող է դրանից առիթավորվել, որովհետև իսկապես չկա ոչ այդ առիթավորվելու առիթը, ոչ դրանից հետո ինչ-որ մարտավարություն անելու առիթը: Ընտանիք է` իր բոլոր հոգսերով ու առավելություններով, ընտանիքը լավ բան է, բայց առաջ եկող խնդիրներով, մանավանդ երբ մեծանում է մի մարդ, հանուն որի եք Դուք առաջին հերթին մտածում, այսինքն` ձեր ընտանիքն արդեն առաջնորդվում է այդ երեխայով: Ինձ համար ընտանիքը մարդու կայացման, մարդու ամրության առաջին հիմքն է, որովհետև մեզնից գրեթե ոչ մեկը առանց ընտանիքի, առանց…

 -Սյան:

-Այո´, սյան, պետքության ու կարևորության ոչինչ է: Ընտանիքը հիմնասյունն է, որի վրա կարող են կառուցվել քո կյանքի այլ ասպարեզների ամուր և ոչ այդքան ամուր սյուները, բայց ընտանիքի հիմնասյունը թերևս ֆունդամենտալ նշանակություն ունի:

 -Սիրո մասին ի՞նչ կասեք:

-Ես շատ եմ սիրում սիրել, ես առանց սիրո չեմ կարող, ես իսկապես գնալով համոզվել եմ դրանում, ոորվհետև եթե տարիներ առաջ ես փորձեի ազնիվ լինել և իմ մասին ասեի օբյեկտիվորեն, որ ուրախ, պայծառ, կյանքը սիրող աղջիկ է, ինքանվստահություն որոշակի ունի: Իհարկե, կառավարելի էր այդ ինքնավստահությունը, դա սանձաձակության երբևէ չվերածվեց, թեև ես մեծացել եմ իսկապես ազատ ընտանիքում, բայց երբեք մի սահման կար, որից այն կողմ չանցա, որ հիմա ամաչեմ իմ հիշողությունների մեջ գոնե: Ունեցել եմ ակտիվ, գունեղ կյանք, բայց հիմա, երբ շուտով կմոտենամ քառասնամյակիս, պետք է ասեմ, որ գնալով ինձ մոտ էլ ավելի է այդ ամենը…

 -Իմաստավորվում…

-Ամրանում մի տեսակ, և ես գտնում եմ, որ ամեն մարդ, մասնավորապես՝ ամեն կին, ինքն իր համար սիրո այդ բանաձևն է ձևավորում: Ես հիմա կփորձեմ տալ նաև սիրո իմ բանաձևը, բայց ես առանց սիրո չեմ կարող, որովհետև շատ անհետաքրքիր է պարզապես կյանքը, այնքան ես սկսում ռոբոտի նման ապրել, որ կարող է մի օր ոչ մի գույն չտեսնես, ամեն ինչ տեսնես միայն սև ու սպիտակ, և ոչինչ քեզ չոգևորի, նույնիսկ ընտանիքը, բայց սերը՝ որպես ապրելակերպ, որպես քեզնից առաջ քայլող մի բան, անընդհատ պետք է լինի` սեր ամուսնու նկատմամբ, սեր աշխատանքի նկատմամբ, սեր զավակիդ նկատմամբ, սեր քո նկատմամբ, սեր անծանոթ մարդու նկատմամբ, սեր լրագրողի նկատմամբ, և դա լինի իսկապես սեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում