Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Դուբայում հայ աղջիկները դեմ չեն եղել սեքսին՝ դեմ են եղել ոչ ավանդական և խմբակային սեքսին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Բավական Խաչատրյանի գործով կայացրած դատավճիռը:

Ըստ մեղադրանքի՝ Բավականը, ներկայանալով «Աննա» անունով, ՀՀ և ԼՂՀ տարբեր բնակավայրերից հավաքագրել է երիտասարդ կանանց ու կազմակերպել նրանց սեռական շահագործումը Արաբական Էմիրաթներում:

Բավականը թրաֆիքինգով զբաղվող կազմակերպված խմբի անդամ է եղել՝ ըստ մեղադրանքի, այդ խմբի անդամ եղել նաև Բավականի քույրը: Դուբայ ուղարկվող յուրաքանչյուր մարմնավաճառուհու համար Բավականը ստացել է 600 դոլար:

Ըստ իր հայտարարության՝ Բավական Խաչատրյանը որպես մենեջեր աշխատել է «Լիդեր» աշխատանքի տեղավորման գործակալությունում:

Տուժողները հինգ երիտասարդ կանայք էին. երեքը Բավականի կողմից ուղարկվել են Էմիրաթներ, երկուսի նկատմամբ էլ ուղարկելու փորձ է կատարել՝ ըստ նախաքննական մարմնի:

Մեղադրողն իր ճառում տուժողներից մեկի վերաբերյալ մեղադրանքը չէր պաշտպանել: Այդ մասով դատարանը Բավական Խաչատրյանին արդարացրեց:

Մեղադրողն իր մեղադրական ճառում հաստատված էր գնահատել Բավականի մեղքը մնացած չորս տուժողի հանդեպ և միջնորդել, որ դատարանը նրան դատապարտի 14 տարի ազատազրկման:

Ամբաստանյալ Բավական Խաչատրյանը հանդես էր եկել հայտարարությամբ, թե նախաքննական խոստովանական ցուցմունքները տվել է բռնությունների ու ճնշումների ազդեցության տակ:

Նախաքննության ժամանակ մեղադրյալ Բավական Խաչատրյանի մարմնին եղած վնասվածքների մասով նյութեր են նախապատրաստվել, բայց քրեական գործի հարուցումը մերժվել է:

Բավական Խաչատրյանի շահերի պաշտպան Ալբերտ Քարամյանն իր ճառում ասել էր, թե Բավական Խաչատրյանի արարքը սխալ է որակված, նա թրաֆիքինգով չի զբաղվել:

Բավականը միամիտ կանանց չի ուղարկել Դուբայ, գնացողները եղել են մարմնավաճառներ, ովքեր իրենց կամքով են մեկնել Արաբական Էմիրաթներ, ցանկացել են այնտեղ զբաղվել իրենց նույն գործով: Նրանք դժգոհ են մնացել այն բանի համար, որ Դուբայում իրենց ստիպել են ոչ ավանդական եղանակով կամ խմբակային ձևով սեքս անել, ինչին իրենք պատրաստ չեն եղել…

Պաշտպանը միջնորդել էր վերաորակել պաշտպանյալի արարքը և պոռնկությանը նպաստելու համար մեղմ պատիժ սահմանել նրա նկատմամբ:

Ընդհանուր իրավասության դատարանը 36-ամյա Բավական Խաչատրյանին մեղավոր ճանաչեց թրաֆիքինգի և թրաֆիքինգի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 34-132 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով:

Բավական Խաչատրյանը դատապարտվեց 11 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատելով Բավական Խաչատրյանի դեմքի արտահայտությունից, այն բանից, որ հազիվ էր ժպիտը զսպում, ինչպես նաև դատավճռի հրապարակումից հետո պաշտպանի ասած քաղաքավարի «շնորհակալությունից», ամբաստանյալն ու իր շահերի պաշտպանը դժգոհ չէին կայացված դատական ակտից:

Մի քիչ դժգոհ մնաց մեղադրողը, որովհետև նրա միջնորդած 14 տարի ազատազրկման համեմատ 11 տարի 6 ամիսը կարող է և մեղմ թվալ դատախազական տեսանկյունից ու պատճառ դառնալ վերաքննիչ բողոքի համար: Այդ դեպքում, հավասարակշռության համար, մի բողոք էլ, երևի, կբերի պաշտպանական կողմը և արարքի վերաորակում կամ պատժի մեղմացում կխնդրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում