Ֆուտբոլի «արքա» Պելեն գնահատել է Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ելույթները:
«Ոչ մի ֆուտբոլիստ ներկա պահին չի կարող համեմատվել Ռոնալդուի հետ»,- բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Real Madrid Place-ը:
Հավելենք, որ Ռոնալդուն այս պահի դրությամբ ունի ծնկատակի ջլի վնասվածք, որի պատճառով կարող է բաց թողնել Բրազիլիայում կայանալիք 2014 թվականի աշխարհի առաջնությունը:










































